Պետք է իրավիճակի հետ հաշվի նստենք: Մենք ունենք օրինակ, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող արտահանձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ապաստանած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագորխությունների մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներին, որոնց Հայաստանը չի արտահանձնում:
«Ակնհայտ հանցագործ ա, ինքն էլ ա ասում, որ ինքը հանցագործ ա, ոչ ոքի համար գաղտնիք չի, որ ինքը հանցագործ ա, բայց հիմա Չեխիան մեզ կմեղադրի, որ մենք անվտանգության սպառնալիք ենք ստեղծում»,- ասաց վարչապետը:
Ակնհայտ հանցագործ ասելով և նշելով, որ չեն կարողանում այդ մարդուն արտահանձնել և բերելով Չեխիայի օրինակը, վարչապետը նկատի ուներ Անդրանիկ Սողոյանին, այսպես կոչված՝ «օրենքով գող» Զապին, ով Չեխիայի իրավապահների կողմից հետապնդվում է սպանության պատվեր տալու համար: Չեխիայում Անդրանիկ Սողոյանին սպառնում է ցմահ ազատազրկում: