Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր անհամաձայնությունն է հայտնել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցավարին հայհոյելու համար ՖԻՖԱ-ի կողմից 4 խաղով որակազրկմանը. հաղորդում է TASS-ը:
«Ես համաձայն չեմ Մեսսիի որակազրկմանը: Ես ինչ-որ բան հասկանում եմ ֆուտբոլից, իրականում խախտումն արվել էր Մեսսիի նկատմամբ: Ես իմ զորակցությունն եմ հայտնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»,- այս մասին Մորալեսը գրել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել որակազրկելու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին Աշխարհի 2018 թվականի որակավորման փուլի շրջանակում Չիլիի (1:0) ընտրանու հետ կայացած խաղի ընթացքում ոչ մարզական պահվածքի համար: