տուն Լուրեր Բողոքի երթ դեպի ՀՀ դատախազություն՝ պահանջով պատժել օրինազանց ոստիկաններին

Բողոքի երթ դեպի ՀՀ դատախազություն՝ պահանջով պատժել օրինազանց ոստիկաններին

94
0

hosank-472x265

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի կազմակերպում է բողոքի երթ դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջով պատժել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած օրինազանց ոստիկաններին:

Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին, երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ»:

Նախաձեռնությունը նաեւ տեղեկացնում է, որ հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին է. Մոսկվա կինոթատրոն -Թումանյան – Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն