տուն Լուրեր Բողոքի ակցիա Գյումրիում. ոտքի են ելել առևտրականները. Aravaot.am

Բողոքի ակցիա Գյումրիում. ոտքի են ելել առևտրականները. Aravaot.am

128
0

Gyumri_5

Այսօր վաղ առավոտից բողոքի են դուրս եկել Գյումրու կենտրոնական շուկայի  ու «Լիանա» տոնավաճառի առեւտրականները:

Նրանք անակնկալի են եկել՝ տեսնելով, որ ինչ-որ մեկը բետոնե պատ է շարել տոնավաճառի դիմաց, արգելելով ելումուտը: Ըստ առեւտրականների՝ դա միտումնավոր արված քայլ է, որպեսզի վնասեն իրենց:

Առեւտրականները շրջափակելով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը, այնուհետ բարձրանալով Գյումրու քաղաքապետարան, ներկայացրել են իրենց բողոքը քաղաքային իշխանությանը: Նրանց ընդունել է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքային իշխանության հետ այժմ փորձում են քանդել բետոնե պատը: