տուն Լուրեր Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. լուսանկարներ

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. լուսանկարներ

111
0

1

Ի պաշտպանություն ռուսաստանաբնակ, արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի՝ այս պահին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում, որից հետո երթով պետք է շարժվեն ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ հանձնելու համապատասխան նամակ, որով պահանջելու են, որ ԱԳՆ-ն, օգտագործելով իր լիազորությունները, դիմի համապատասխան մարմիններին՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները նույնաբովանդակ նամակ են հանձնելու նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

Ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշել են, որ իրենք անօրինական են համարում Լևոն Հայրապետյանի կալանքի տակ գտնվելը՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործարարն առողջական լուրջ խնդիրներ ունի: Ացիայի մասնակիցները ԱԳՆ-ին համապատասխան նամակը հանձնելու հետո երթով շարժեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, սակայն ոստիկանները արգելեցին նրանց մոտենալ դեսպանատան շենքին, հայտարարելով, որ վերջիններս կարող են կանգնել միայն դիմացի մայթին, ինչն առաջացրեց մասնակիցների դժգոհությունը։ Տեսնելով այդ՝ ոստիկանները  ակցիայի 2 մասնակցի թույլատրեցին անցնել փողոցը եւ նամակը  գցել ՌԴ դեսպանատան նամակների փոստարկղը։ Այսքանով ակցիայի կազմակերպիչները այն համարեցին ավարտված՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։

Մանրամասները՝ քիչ անց՝ տեսանյութում:

2

3

4

6

7