տուն Լուրեր Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բռնությունների ենթարկված սևազգեստ մայրերի

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բռնությունների ենթարկված սևազգեստ մայրերի

150
0

zinvori

Ֆեյսբուքում ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ «Սատարում ենք սպանված զինծառայողների մայրերին» խորագրով: Խմբի անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բռնությունների ենթարկված սևազգեստ մայրերի:

Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Խստորեն դատապարտելով բանակում շարունակվող սպանությունները և բռնությունները,
դատապարտելով այդ անօրինությունների շարունակական կոծկումը,
դատապարտելով զինված ուժերում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդկային վերաբերմունքը և բռնությունները՝

կոչ ենք անում բոլոր մայրերին,
կոչ ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին,
կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին,
կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին,
կոչ ենք անում բոլորին.

Չթողնել մայրերին միայնակ ՄԵՐ պայքարի մեջ և չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, ժ․ 11։00-ին հավաքվել Բաղրամյան մետրոյի դիմաց»։

Խմբի անդամները կոչ են անում նաև՝ «Եկեք ձեր ընկերների հետ, ձեր գաղափարներով, պաստառներով, կարգախոսներով՝ այսպիսով սատար կանգնելով մայրերին»։