տուն Լուրեր Boeing-ում նշել են ավիաթռիչքների ամենավտանգավոր պահերը

Boeing-ում նշել են ավիաթռիչքների ամենավտանգավոր պահերը

117
0

2007-2016 թվականների ամբողջ աշխարհի առևտրային թռիչքների վերլուծության համաձայն`մահվան ելքով ավիաթռիչքների կեսից ավելին տեղի են ունենում օդանավի  վերջնական իջեցման կամ վայրէջքի ժամանակ. այս մասին հաղորդել է Msn.com-ը:

Ամերիկյան Boeing ընկերությունը  2007-2016 թվականների ամբողջ աշխարհի առևտրային թռիչքների վերլուծության հիման վրա նշել է ավիաթռիչքների ամենավտանգավոր պահերը: Այսպես, մահվան ելքով բոլոր դժբախտ դեպքերի 48 տոկոսը տեղի է ունեցել օդանավի վերջնական իջեցման կամ վայրէջքի ժամանակ.

«Վերթռիչքի ժամանակ կամ բարձրություն հավաքելիս տեղի է ունեցել մահվան դեպքերի 13 տոկոսը: Բուն թռիչքի ժամանակ, որը զբաղեցնում է թռիչքի 57 տոկոսը, եղել են 11 տոկոս խոշոր վթարներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2017-ին աշխարհում տեղի են ունեցել 9 ճակատագրական օդային աղետներ, որը ընդհանուր առմամբ հանգեցրել է 67 մահվան: Սա ավիացիայի ողջ պատմության ընթացքում օդային աղետներից մահացության ամենացածր ցուցանիշն է: