տուն Քաղաքական Միջազգային Boeing 787 Dreamliner օդանավերի թևերի վրա ճաքեր են հայտնաբերվում

Boeing 787 Dreamliner օդանավերի թևերի վրա ճաքեր են հայտնաբերվում

80
0

dreamliner

Ամերիկյան Boeing ընկերությունը հայտնել է, որ Boeing 787 Dreamliner ինքնաթիռների թևերի վրա հայտնաբերվել են ճաքեր։ Ընկերության ներկայացուցչի տեղեկությամբ՝ ճաքերը հայտնաբերվել են «երազանքի» մոտ 40 ինքնաթիռների վրա։ Այդ թերությունների վերացման համար հատկացվել է 2 շաբաթ ժամանակ։

Ընկերությունում վստահեցնում են, որ արդեն շահագործման մեջ գտնվող 122 ինքնաթիռների վրա նման թերություններ չեն հայտնաբերվել։ Անցած տարի այս դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել էին մարտկոցների անսարքության պատճառով, որի հետևանքով դրանք հրդեհվում էին։