Կորած Boeing-ի ուղեւորների հարազատները Մալայզիայի իշխանություններից պահանջում են հետ կանգնել ենթադրություններից, թե ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։
Գործակալության տվյալներով, MH370 չվերթի ուղեւորների հարազատներ այդ պահանջը ներկայացրել են՝ պատճառաբանելով, որ ինքնաթիռի ոչ մի բեկոր չի գտնվել։
Հաղորդվում է, որ Մալայզիայի եւ Պեկինի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Boeing-777-ի ուղեւորների հարազատները ոչ մի պատասխան չեն ստացել կապված տեխնիկական հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների հետ։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines-ի Boeing-777-200-ը ռադարների էկրաններից անհետացել է մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել են 239 հոգի։ Երկուշաբթի օրը Մալայզիայի վարչապետը հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է Հնդկական օվկիանոսում։