տուն Քաղաքական Միջազգային Boeing-ը ռեկորդային թվով ինքնաթիռներ է մատակարարել շուկա

Boeing-ը ռեկորդային թվով ինքնաթիռներ է մատակարարել շուկա

153
0

Boeing Business Jet Family K63803

Ամերիկյան ինքնաթիռաշինական Boeing ընկերությունը 2013 թվականին պատվիրատուներին մատակարարել է 648 քաղաքացիական ինքնաթիռ, ինչը ռեկորդային արդյունք է ընկերության պատմության ընթացքում: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, Boeing-ի պատվերների թղթապանակում կա 5080 միավոր ինքնաթիռի պատվեր, որը նույնպես ռեկորդային է: 2013 թվականին Boeing-ը շարունակել է պահպանել առաջատարի դիրքերը շուկայում՝ Boeing 777X և Boeing 787-10 Dreamliner ինքնաթիռների թողարկման շնորհիվ:

Առայժմ չի հրապարակվել 2013 թվականի Airbus-ի տվյալները, այդուհանդերձ հայտնի է, որ 2012 թվականին Boeing-ը շրջանցել էր Airbus-ին` 601 ինքնաթիռ` 588-ի դիմաց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here