տուն Քաղաքական Միջազգային Boeing-ը չի ցանկանում, բայց պատրաստ է ռուսական տիտանին փոխարինող գտնել. Կրավչենկո

Boeing-ը չի ցանկանում, բայց պատրաստ է ռուսական տիտանին փոխարինող գտնել. Կրավչենկո

78
0

f6c005c3fe3f60fb6e2ad9336414a65c

Ամերիկյան Boeing կորպորացիան՝ ռուսական «Ավիսմա» ընկերության կողմից տիտանի մատակարարման ընդհատումների դեպքում՝ կփնտրի այլ մատակարարների, բայց առայժմ համագործակցությանը ոչինչ չի սպառնում, Ria Novosti գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Boeing-ի նախագահ Սերգեյ Կրավչենկոն։

«Եթե ռուսական ավիացիոն իշխանությունները պահանջեն որպեսզի իրենց արտադրած ինքնաթիռների վրա տեղադրվի GLONASS նավիգացիոն համակարգը, Ամերիկյան Boeing կորպորացիան պետք է հարցի լուծման ուղիներ փնտրի»,- ասել է Կրավչենկոն։

«Թռիչքների կարգավորման ժամանակակից համակարգերը շատ ուժեղ կապված են արբանյակային նավիգացիային։ Իմ անձնական կարծիքն է, որ Գլոբալ դիրքավորման համակարգը (ԳԴՀ) եւ GLONASS-ը մեկը մյուսին իդեալական լրացում լինեին, եթե աշխարհը ավելի «բաց» լիներ եւ երկրները միմյանց մեծ վստահությամբ վերաբերվեին։ Որքան շատ արբանյակ լինի ուղեծրում, այնքան ավելի լավ կլինի որոշել ինքնաթիռի դիրքը թռիչքա-վայրէջքային գծում եւ օդում»,- ասել է նախագահը։