տուն Քաղաքական Միջազգային Boeing-ը շարժիչի մեջ մտած թռչնի պատճառով վթարային վայրէջք է կատարել

Boeing-ը շարժիչի մեջ մտած թռչնի պատճառով վթարային վայրէջք է կատարել

73
0

rsz_01bannerimage535_tcm92-53730

Գերմանական Condor ավիաընկերության Boeing-757 ինքնաթիռը Շտուտգարտի միջազգային օդանավակայանից թռիչքից հետո ստիպված է եղել հետ վերադառնալ ու վթարային վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռների շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել: Պատահարի արդյունքում 274 ուղևորներից որևէ մեկը չի տուժել:

Ինչպես պարզ է դարձել՝ թռչունն ընկել է ինքնաթիռի աջ ուժասարքի մեջ: Օդաչուն, թռիչքի ուղեցույցի համաձայն, շրջել է Boeing-ն ու հաջողությամբ վայրէջք կատարել պահեստայոն թռիչքուղիներից մեկի վրա:

Օդանավն ուղևորվում էր թուրքական Անթալիա քաղաքի միջազգային օդանավակայան: Condor ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ ուղևորներին տրամադրվելու է մեկ այլ ինքնաթիռ, և նրանք նույն օրը կկարողանան շարունակել իրենց ուղևորությունը: