Այսօր Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները փակել էին Բագրատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը համայնքի խմելու ջրի պատճառով:
Բնակիչները դժգոհում էին, որ մարզպետարանը տեղյակ է, սակայն սայլը տեղից չի շարժվում:
Araratnews.am-ը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ Արճիս համայնքի խմելու ջրի խնդիրը ներառված է մարզպետարանի հրատապ ծրագրում: «Առաջին հերթին ջրավազանի, ապա՝ ներքին ցանցի խնդիրը»,- մանրամասնեցին մարզպետարանից:
Մարզպետարանի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, տեղեկացրել, որ շուտով ջրավազանի շինարարական աշխատանքների համար տենդեր է հայտարարվելու: «Նախահաշիվն արդեն պատրաստ է»,- ասացին մարզպետարանից:
Ի դեպ, բնակիչների հետ խոսելուց հետո միջպետական ճանապարհը բացվել է:
Սոնա Դավթյան