տուն Լուրեր Բնակչության տնտեսական ակտիվությունը անցյալ տարվա առաջին երեք եռամսյակում աճի միտում է ունեցել

Բնակչության տնտեսական ակտիվությունը անցյալ տարվա առաջին երեք եռամսյակում աճի միտում է ունեցել

148
0

Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում նախորդ տարվա առաջին երեք եռամսյակում աճել է: Այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017-ի առաջին եռամսյակում եղել է 58. 9 տոկոս, երկրորդում՝ 60.5, երրորդում՝ 63.4 տոկոս: Ընդ որում, տնտեսապես ավելի ակտիվ են եղել տղամարդիկ: Ավելացել է նաև զբաղվածության մակարդակը: Առաջին եռամսյակում բնակչության զբաղվածությունը եղել է 47.7 տոկոս, երկրորդում՝ 49. 7 տոկոս, երրորդում բարձրացել է՝ դառնալով 52.9 տոկոս: Իսկ գործազրկության մակարդակն ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8 , իսկ երրորդում՝ 16.5 տոկոս: