տուն Լուրեր «Բնակարան առանց կանխավճարի» ծրագիրն առկախված է (տեսանյութ)

«Բնակարան առանց կանխավճարի» ծրագիրն առկախված է (տեսանյութ)

130
0

«Քննարկվում են բոլոր ծրագրերը». այսպես արձագանքեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո` պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում «Բնակարան առանց կանխավճարի» ծրագիրը:

Հիշեցնենք` մեկ տարի առաջ գործադիր իշխանությունը բարձրաձայնեց, որ նման ծրագիր են իրականացնելու, սակայն հետագայում այդ խոսակցությունները դադարեցին: Հիմա Արտեմ Ասատրյանը հայտարարում է, թե այն գործընթաց է, որը շարունակվում է:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: