տուն Քաղաքական Միջազգային BMW-ն հետ է կանչում կես միլիոն մեքենա

BMW-ն հետ է կանչում կես միլիոն մեքենա

118
0

_60733827_bmw.logo.car

Գերմանական BMW ավտոկոնցեռնը հետ է կանչում իր արտադրության մոտ 500 հազար ավտոմեքենա, այդ թվում՝ Չինաստանում և ԱՄՆ-ում, շարժիչում հայտնաբերված դեֆեկտի պատճառով։ Խոսքը վերաբերում է վառելիքի բաշխման համակարգին, ինչի խափանումը կարող է շարքից հանել մեքենայի շարժիչը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հետ կանչման են ենթակա 2009-ի սեպտեմբերից 2011 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում վաճառված մեքենաները։ Ընդհանուր առմամբ՝ հետ են կանչվելու Չինաստանում վաճառված 232 հազար եւ ԱՄՆ-ում վաճառված՝ 156 հազար մեքենաներ։ Ընկերությունում տեղեկացրել են, որ այս դեֆեկտի պատճառով մեքենաների վթարների մասին իրենց ոչինչ հայտնի չէ։