![]()
Հայտնաբերված թերությունը կարող է բերել արգելակման ուժեղացուցիչի մասնակի խափանմանը։ Ինչպես հաղորդում է BMW-ի ներկայացուցիչը, այսպիսի անսարքության դեպքում արգելակման համակարգը շարունակում է գործել, սակայն վարորդից արդեն ավելի շատ ջանք է պահանջվում ոտնակը սեղմելու համար:
Ետ է կանչվելու մոտավորապես 176 հազար մեքենա, որից 76 հազարը վաճառվել է ԱՄՆ-ում: Գերմանիայում, մասնավորապես, խնդրահարույց են համարվում ընդամենը 6800 ավտոմեքենա:
Նշենք որ խոսքը 2012 թվականի հունիսից մինչև այս տարվա օգոստոս թողարկված BMW-ի հետևյալ մոդելների մասին է՝ 3-րդ, 5րդ դասերի և Z4, X1 և X3 մոդելի մեքենաներ: |