տուն Լուրեր Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

91
0

1825129

Bloomberg ամերիկյան պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը, որում ներառվել է 200 միլիարդատեր:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 85.6 մլրդ դոլար:

Երկրորդ ամենահարուստ մարդն աշխարհում իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան է, ում կարողությունը 72,7 մլրդ դոլար է: Եռյակը եզրափակում է աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկը` Ուորեն Էդվարդ Բաֆետը` 66.6 մլրդ դոլարով:

Ամենահարուստ մարդկանց տասնյակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 51 մլրդ դոլարով: Իսկ քսանյակի մեջ է Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը` 37,4 մլրդ դոլարով, ինչպես նաև Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման` 33,2 մլրդ դոլարով: