տուն Քաղաքական Միջազգային Bloomberg-ը հրապարակել այն երկրների ցուցակը, ուր 2015 թվականին սպասվում է տնտեսական ամենաբարձր...

Bloomberg-ը հրապարակել այն երկրների ցուցակը, ուր 2015 թվականին սպասվում է տնտեսական ամենաբարձր աճը

71
0

chine-dettes

Bloomberg գործակալությունն աշխարհի փորձագետների հարցման արդյունքում 2015 թվականին ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսում է Չինաստանում։

Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 7 տոկոսով։ Երկրորդ տեղում Ֆիլիպիններն են և Քենիան, ուր աճը կկազմի մոտ 6 տոկոս։ Ֆիլիպիններն ամենաշատն են շահել նավթի գների անկումից, ինչն էլ կապահովի բարձր տնտեսական աճ։

Հնգյակում են նաև Հնդկաստանն ու Ինդոնեզիան՝ 5-ական տոկոս։

Լավագույն հնգյակը կապահովի համաշխարհային տնտեսական աճի 16 տոկոսը։