Ինչպես հաղորդում է BBC-ն` Յոզեֆ Բլատտերը չի լքի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը` չնայած կազմակերպության առաջատար հովանավորների համապատասխան կոչին, տեղեկացրել է շվեյցարացու փաստաբան Ռիչարդ Քալլենը:
Ավելի վաղ McDonald’s և Coca-Cola ընկերությունները Բլատտերին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու կոչ էին արել:
«Չնայած այն բանին, որ Coca-Cola-ն լուրջ հովանավոր է, Բլատտերն, այնուամենայնիվ, համաձայն չէ այն պնդման հետ, որ իր հեռանալը ՖԻՖԱ-ին օգուտ կբերի և կարագացնի բարեփոխումների գործընթացը», — ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Բլատտերը կարող է շարունակել մնալ իր պաշտոնին նաև 2016 թվականի փետրվարից հետո, երբ տեղի կունենան նախագահի ընտրությունները: