ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ այս պաշտոնից հեռանալուց հետո ինքը պատրաստվում է աշխատել ռադիոյում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
1998 թվականից ՖԻՖԱ-ն ղեկավարող Բլատերը հինգերորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում։ Նրա մրցակիցներն են Հորդանանի արքայազն Ալի բեն Ալ-Հուսեյնը, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան։
«Այն օրը, երբ լքեմ այս պաշտոնը, առաջին հերթին աշխատանքի կանցնեմ ռադիոյում, քանի որ ռադիոն ավելի հայտնի է, քան հեռուստատեսությունը։ Մի օր ես ասացի, և դա իմ մանկական երազանքն էր, որ ցանկանում էի ռադիոլրագրող դառնալ։ Կարծում եմ, որ այնքան էլ վատ չեմ աշխատի», — ասել է Բլատերը։