Blackberry ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել Facebook սոցիալական ցանցի ղեկավարության հետ՝ պարզելու, թե արդյոք վերջիններս ցանկություն ունեն գնել վաճառքի հանված կանադական իրենց ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Այս մասին տեղեկություն նախօրեին տարածել է The Wall Street Journal-ը, որը հավելել է, որ առայժմ հայտնի չէ, թե արդյոք Facebook-ը հետաքրքրված է այս գործարքով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Blackberry-ի ձեռք բերմամբ հետաքրքրված էր նաև Apple-ը։