Ֆուտզալի բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը Իրանում շարունակում է մասնակցությունը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը:
Բիզնես լիգայի ազգային թիմը 10:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Թուրքիայի հավաքականի նկատմամբ:
Հեթ-տրիք են ձևակերպել Էդգար Ստեփանյանը և Արտավազդ Գրիգորյանը, դուբլի հեղինակ է դարձել Տիգրան Զաքարյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Աշոտ Նազարեթյանը և Հայկ Կիրակոսյանը:
Մեր հավաքականն այսօր հանդիպելու է նաև Հունգարիայի ընտրանուն: