SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Ինչպես հայտնում է աղբյուրը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:
Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:
Հերացու հիվանդանոցի բժիշկներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիվանդանոց տեղափոխվածները թե՛ ընկերների, թ՛ե բարեկամների, թե՛ գործընկերների շրջապատում համարվում են պարկեշտ անձնավորութուններ: Նրանք իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ կյանքեր են փրկել (SHAMSHYAN.com-ը նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում նրանց տվյաները), բայց որ նրանք պետության ու ժողովրդի համար մեծ գործեր են արել՝ դա անհերքելի է:
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: