տուն Լուրեր Բերման է ենթարկվել «Դելիկատեսի» սեփականատիրոջ որդուն

Բերման է ենթարկվել «Դելիկատեսի» սեփականատիրոջ որդուն

92
0

Մեքենան առանց պետհամարանիշի շահագործելու համար երեկ երեկոյան Աբովյան փողոցի՝ «Պլանի գլուխ» կոչվող հատվածից Ճանապարհային ոստիկանությունը բաժին է տեղափոխել BMW X6 ավտոմեքենան եւ վարորդին ու կազմել համապատասխան արձանագրություն:

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաստատեց տեղեկատվությունը: BMW X6-ը պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն։

Ոստիկանությունից չհերքեցին, բայց նաեւ չհաստատեցին, որ առանց համարանիշի ավտոմեքենան պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն, միայն ասացին, որ արձանագրությունը կազմելուց հետո վարորդը՝ մեքենայով, ազատ է արձակվել:

Ոստիկանությունից որեւէ տեղեկություն չհայտնեցին մամուլում հրապարակված լուրի մասին, թե բերման է ենթարկվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորի որդին: