տուն Լուրեր Բերման է ենթարկվել 14 քաղաքացի. լարված իրավիճակ Մաշտոցի պուրակում

Բերման է ենթարկվել 14 քաղաքացի. լարված իրավիճակ Մաշտոցի պուրակում

107
0

10149

Լարված իրավիճակ Երեւանի Մաշտոցի պուրակում: Ինչպես հայտնում է Araratnews.am-ի թղթակիցը, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Ամանորի գիշերը կալանավորված Գեւորգ Սաֆարյանի: Ակցիայի ընթացքում, որին մասնակցել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդներ, ոստիկանության եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների միջեւ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննան  ընկել է եւ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությանը հաջողվել է բացել Մաշտոցի պողոտան:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը պողոտայից՝ ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել 14 քաղաքացի: Նրանց մեջ է զինված խմբավորման գործով վերջերս կալանավորված եւ ազատ արձակված Սյուզի Գեւորգյանը, «Նոր Հայաստանի» անդամներ Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովհաննես Ղազարյանը: