տուն Քաղաքական Միջազգային Բերլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

Բերլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

96
0

silvio-berlusconi-tax-conviction

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոց աչքի թաղանթի բորբոքման կասկածանքով։ Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն։

Նախկին վարչապետն իրեն վատ է զգացել շաբաթ օրը՝ գրքի շնորհանդեսի ժամանակ։ «Ներեցեք ինձ արևային ակնոց կրելու համար, սակայն ձախ աչքս արցունքոտվում է», — բացատրել է նա։

Բերլուսկոնին կոնյուկտիվիտ ախտորոշմամբ արդեն մեկ անգամ հոսպիտալացվել էր։ Այն ժամանակ բժիշկները նրան վեցօրյա պառկած ռեժիմ էին խորհուրդ տվել։