
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար է վերընտրվել Հարություն Մանուչարյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների՝ Հարություն Մանուչարյանի ու Ավետիք Ադամյանի միջև: Վերջինսի աջակցելու համար Բերդ է ր այցելել գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Կարեն Շահնազարյանը ստացել է 719 ձայն, Սասուն Սաֆարյանը՝ 1144 ձայն, Ավետիք Ադամյանը՝ 4895 ձայն, Հարություն Մանուչարյան՝ 7089 ձայն: