տուն ժամանց Կինո Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

149
0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով` ազդրի վնասվածքի պատճառով: Հայտնում է «Marca»-ն:

«Սերուցքայինները» նոր են վերադարձել ամանորյա արձակուրդից և ֆրանսիացին չի կարողանա մասնակցել հունվարին կայանալիք հանդիպումներին:

«Արքայական» ակումբը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում մրցելու է «Նումանսիայի» հետ: Լա Լիգայում «Ռեալի» մրցակիցը կլինի «Սելտան»: Հարցականի տակ է նաև հարձակվողի մասնակցությունը «Վիլյառեալի» և «Դեպորտիվոյի» հետ դիմակայություններում

Բենզեման բաց է թողել այսօրվա մարզումը և բուժզննում է անցել, որպեսզի պարզ դառնա վնասվածքից վերականգնվելու իրական ժամկետները: