Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բելգիայի խորհրդարանական Ժան-Ժակ Ֆլաուի՝ Արցախ կատարած այցին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բելգիայի ԱԳՆ-ից հաղորդել են, որ պատգամավորի այցը մասնավոր նախաձեռնություն է եւ չի արտահայտում պետության դիրքորոշումը։
«Բելգիայի համար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, որը միակողմանիորեն հռչակել է իր անկախությունը եւ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից»,- ասել են Բելգիայի Թագավորության արտգործնախարարությունից Report.az-ին՝ նշելով, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։
Հիշեցնենք, որ բելգիացի պատգամավորը մի քանի խորհրդարանականների հետ Արցախ էր այցելել 2018 թվականի հոկտեմբերի վերջին։