Բելգիայի կառավարությունն այսօր հայտարարել է, որ երկարաձգում է երկրի տարածքում գործող միջուկային ռեակտորների աշխատանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, դրանք ենթադրաբար պետք է փակվեին եկող տարի:
Իշխանությունները ստիպված են եղել դիմել այս քայլին, քանի որ երկիրը կարող էր բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի հետ:
Նշենք, որ Բելգիան, որի էլեկտրաէներգիայի 55%-ն արտադրվում է ատոմակայաններում, մտադիր է մինչև 2025թ.-ը հրաժարվել ատոմային էներգետիկայից:
Բելգիայում ատոմային կայանների աշխատանքով զբաղվում է ֆրանսիական GDF-Suez էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը՝ Electrabel-ը: