Բելառուսի հետ բարեկամությունը շատ թանկ է նստում Ռուսաստանի վրա։ Այսպես, հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպման ժամանակ բելառուսական կողմը պահանջել է Ռուսաստանից փոխհատուցել Եվրասիական տնտեսական միությանը միանալու վանսները։
Այսպես, Բելառուսը ռուսական նավթամթերքից վաճառված մաքսերի 1.5 մլրդը կփոխանցի իր բյուջե։ Գարնանը Մինսկն արդեն 2.5 մլրդ դոլարի վարկ էր ստացել իր համար ԵՏՄ մտնելու համար։ Արդյունքում՝ տարբեր զիջումների պատճառով Ռուսաստանի բյուջեն կկորցնի մոտ 240 մլրդ ռուբլի կամ 6 մլրդ դոլար։
Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ Բելառուսը դիմել է ակնհայտ շանտաժի՝ եթե չլինեն փոխհատուցումներ, այդ երկիրը չի մտնի ԵՏՄ, ինչը հակասում է Ռուսաստանի քաղքականությանը։