տուն Լուրեր Բելառուսական ընդդիմությունը պահանջում է ընտրությունները չեղյալ հայտարարել

Բելառուսական ընդդիմությունը պահանջում է ընտրությունները չեղյալ հայտարարել

101
0

belarus_elections_01

Ակտիվիստ, նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Տատյանա Կորոտկևիչը բողոքով դիմել է Բելառուսի ԿԸՀ, հաղորդում է Interfaks-ը:

«Պահանջում ենք ընտրությունները չեղյալ հայտարարել օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով: Բողոքի մեջ նշված են օրենսդրության խախտման բազմաթիվ փաստեր, որոնք գրանցվել են տարբեր կազմակերպությունների դիտորդների կողմից»,- հայտարարել է Կորոտկևիչի ներկայացուցիչ Իգոր Լյալկովը:

Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Միջազգային դիտորդների մեծ մասը ընտրությունները որակել է ոչ ժողովրդավարական: