տուն Հասարակություն Beatles-ի նախկին անդամները նոր համատեղ երգ են ձայնագրել

Beatles-ի նախկին անդամները նոր համատեղ երգ են ձայնագրել

655
0

Երաժիշտ Փոլ Մաքքարթնին Ռինգո Սթարի հետ ձայնագրել է նոր երգ՝ փոխանցում է NME-ն:

Beatles խմբի երկու նախկին անդամները կներկայացնեն Փոլ Մաքքարթնիի «A Beautiful Night» երգի նոր տարբերակը, որը կթողարկվի Մաքքարթնիի Flaming Pie (1997) ալբոմի վերահրատարակման հետ միաժամանակ:

Սթարը նաև կմասնակցի երգի հոլովակի և այդ թրեքով մինի ալբոմի ձայնագրմանը:

Մաքքարթնիի խոսքով՝ Beatles-ի անկումից հետո ինքը հազվադեպ է համագործակցել Սթարի հետ և վաղուց էր ցանկանում համատեղ նախագիծ պատրաստել:

1in.am