տուն Հասարակություն Իրավական ԲԴԽ-ի եւս մեկ անդամ հրաժարական է տվել

ԲԴԽ-ի եւս մեկ անդամ հրաժարական է տվել

128
0

Հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Արմեն Բեկթաշյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքը:

«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ խնդրում եմ դադարեցնել իմ լիազորությունները՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Միաժամանակ խնդրում եմ դիմումս քննարկել Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում», — ասված է Բեկթաշյանի դիմումում։