Բարձրագույն դատական խորհուրդը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը, ըստ որի մերժեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։
Հիշեցնենք, որ հարցի քննությունը սկսվել էր երեկ՝ հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։
Նիստը հրավիրել է ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ: