տուն Լուրեր BBC-ի նկարահանումների ժամանակ շունը հոշոտել է տիրոջը

BBC-ի նկարահանումների ժամանակ շունը հոշոտել է տիրոջը

93
0

Male-Pedigree-Staffordshire-Bull-Terrier-2007

Լոնդոնում BBC-ի վավերագրական հաղորդաշարի նկարահանումների ժամանակ բուլտերիեր ցեղատեսակի շունը հոշոտել է իր 41-ամյա տիրոջը. հաղորդում է The Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիային հատվածում: Շունը մի քանի անգամ հարձակվել է տղամարդու վրա՝ պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ: Հիվանդանոց տեղափոխված տղամարդն ավելի ուշ մահացել է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շունը գտնվում է հատուկ կացարանում, որտեղ կորոշեն` քնեցնե՞լ կենդանուն, թե՞ ոչ: