տուն Հասարակություն BBC-ն գտել է Աֆրիկայում «կորած Հայաստանը»

BBC-ն գտել է Աֆրիկայում «կորած Հայաստանը»

378
0

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը իր կայքում հրապարակել է «Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորած հայկական համայնքը» նյութը:

Լրագրող Իսմայիլ Էյնաշը գնացել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի Պիսասուի շրջան՝ «Եթովպիայի վերջին հայերին» գտնելու համար:

Հեղինակի խոսքերով, XIX դարում հայերի փոքր խումբը կարևոր դեր է խաղացել կայսր Մենելիկ Բ-ի պալատում: 20-րդ դարում ձևավորվել է հայ համայնքը, որը շարունակում է երկրի վրա տնտեսական և մշակութային ազդեցություն ունենալ:

Սուրբ Գևորգի հայկական եկեղեցու բակում նա պարզել է, որ տաճարը հազվադեպ է բաց լինում, և եկեղեցական համայնքը կազմված 100 մարդուց՝ հիմնականում տարեց մարդկանցից:

Եկեղեցին համայնքի սիրտն էր, որը 1930-ից 1974 թվականներին կայսր Հայիլ Սելասի օրոք սկսել է թվով աճել:

«Նրա ղեկավարությամբ Եթովպիան սկսել է արագորեն արդիականացվել, և հայ պալատականները, գործարարներն ու վաճառականները կարևոր դեր են խաղացել այս անցումում», — գրում է հրատարակությունը:

Եթովպիայի ապագա կայսրը 1924-ին այցելել է Երուսաղեմի հայկական եկեղեցի, որտեղ նա տեսել է որբերին, ովքեր ցեղասպանությունից հետո մազապուրծ են եղել Օսմանյան կայսրությունից:

Հայիլ Սելասին 40 հոգանոց որբերի մի խումբ տարել է Եթովպիա՝ խոստանալով հոգ տանել նրանց մասին: Երեխաներին երաժշտություն են ուսուցանել և ստեղծել են Եթովպիական փողային նվագախումբը: Երգչախումբը ղեկավարում էր Գևորգ Նալբանդյանը, ով նաև կայսերական հիմնի հեղինակն է:

Նշվում է, որ հայ համայնքը, որը 60-ականներին կազմում էր 1200 մարդ, քայքայվել է 70-ականներին այն ժամանակ, երբ կայսրը գահընկեց է եղել: Իշխանություն եկած «Դերգի» ժամանակավոր ռազմական-վարչական խորհուրդը խլել է հայերի ունեցվածքը, նրանցից շատերը փախել են երկրից: Համայնքի մնացած անդամները ամուսնացել են տեղի բնակիչների հետ, դրանով իսկ ստեղծելով հայ-եթովպական մշակույթի յուրօրինակ խառնուրդ:

Համայնքն ունի իր համայնքային ակումբը`ճաշասենյակ, որտեղ կարող եք համտեսել հայկական ավանդական ուտեստներ: