տուն Քաղաքական Միջազգային Բայկալ լիճը գտնվում է բնապահպանական աղետի շեմին

Բայկալ լիճը գտնվում է բնապահպանական աղետի շեմին

160
0

R

Վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ Բայկալ լճի մակարդակը մեկ տարվա մեջ նվազել է 40 սանտիմետրով՝ հասնելով գրեթե կրիտիկական մակարդակի: Ինչպես հաղորդում է TASS-ը, դա լուրջ մտահոգություններ է առաջացրել գիտնականների մոտ:

«Բայկալի թույլատրելի նվազագույն մակարդակը պետք է լինի խաղաղօվկիանոսյան բարձրությունների չափման սանդղակով 456 մետրից ոչ պակաս: Այս պահին Բայկալի միջին մակարդակը 459,09 մետր է, այսինքն՝ կրիտիկական սահմանին մնացել է 9 սանտիմետր», — նշել է Բայկալի բնօգտագործման ինստիտուտի տնօրեն Էնդոն Գարմաևը:

Նրա խոսքերով՝ սակավաջրությունը բացասաբար կանդրադառնա Բայկալի բիոհամակարգի վրա՝ վտանգելով էնդեմիկ ձկների կյանքը:

Լճի մակարդակի անկումը գիտնականները բացատրում են Ռուսաստանի իրականացրած էներգետիկ սպառման անխնա քաղաքականությամբ և նախորդ տարվա չորայնությամբ: