ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կարգավորելու հարցի շուրջ:
«Նախագահներ Ալիևին և Սարգսյանին ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի համապարփակ կարգավորումը կարևոր է կայունության, անվտանգության և բարգավաճման համար», — Twitter-ի իր էջում գրել է փոխնախագահ Բայդենը: