տուն Լուրեր Բախվել են «Ջորին» ու BMW-ն, BMW-ն էլ՝ գովազդային վահանակին. կան վիրավորներ

Բախվել են «Ջորին» ու BMW-ն, BMW-ն էլ՝ գովազդային վահանակին. կան վիրավորներ

79
0

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանյան և գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցների խաչմերուկում բախվել են 76-ամյա Մարտիրոս Բաղրամյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 21 OQ 011 համարանիշի և 25-ամյա Տարոն Ավագյանի վարած BMW մակնիշի 35 FG 394 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հարվածի արդյունքում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը հետիոտնի շարժը կարգավորող էլեկտրացուցանակին և գովազդային վահանակին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմուն, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում