Բարսելոնայում իսպանական ոստիկանությունը սկսել է բռնի ուժով դուրս հանել անկախության հանրաքվեին մասնակցող քաղաքացիներին ընտրատեղամասերից: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկում:
Կատալոնիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է 38 մարդ: Իսպանական իշխանությունները սակայն չեն հաստատում այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվում: Կատալոնիան ուզում է Իսպանիայից անջատվել: Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն անցկացվում է այսօր՝ հոկտեմբերի 1-ին:
Մադրիդի իշխանություններն այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական: