Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով վիրավոր է մոտ 10 իրավապահ. հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները փողոց են դուրս սևամորթ բրիտանացի Էդիր Ֆրեդերիկո Դա Կոստայի մահից հետո. նա մահացել էր ձերբակալությունից օրեր անց: Կոստայի հարազատները հայտնել են, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել նրան:
Ցույցի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ հրավառ նյութեր և քարեր են նետել: Տուժած ոստիկաններից 4-ը տեղափոխվել են հիվանդանոց: