Հանգստյան օրերին Բաթումում պարեկային ոստիկանության աշխատակիցներից մեկը երթևեկության կանոնները խախտելու համար տուգանել է վարորդին: Մի քանի վկա պնդում է, որ ոստիկանը, բացի տուգանելուց, նաև վիրավորել է քաղաքացուն: Վարորդին աջակցել են տեղացիները՝ հայտնվելով ոստիկանների հետ ծեծկռտուքի մեջ:
Ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար այդ ժամանակ 6 մարդ է ձերբակալվել: Կարճ ժամանակ անց միջադեպը վերածվել է բողոքի ցույցի, որի մասնակիցները պահանջել են ոստիկանության պարեկային պետի հրաժարականը: Միջադեպից հետո քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման գործողություններ են սկսվել. հաղորդում է Ria.ru-ն:
Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գիորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ Բաթումում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 40 ձերբակալվածներից 7-ի դեմ դատարանի կողմից կալանքի որոշում է կայացվել:
«Խստորեն կպատժվի յուրաքանչյուրը, ով մասնակցություն է ունեցել անկարգություններին»,- ասել է ՆԳ նախարարը:
https://youtu.be/9CpJSGbb2TM