Վրաստանում երկարատև անձրևների հետևանքով Բաթումի և Փոթի քաղաքներում արձանագրվել են ջրհեղեղներ։ Այս մասին հաղորդում է Apnsy.ge կայքը։
Բաթումիում ջրի տակ է անցել ավտոկայանին հարող տարածքը և մի քանի փողոցներ։ Դժվարացել է մարդատար մեքենաների անցումը փողոցներով։ Ծովում արձանագրվել է 5 բալանոց փոթորիկ։
Մի քանի շրջաններում ջուրը լցվել է առաջին հարկի բնակարաններ։ Ներկայում ճշտվում են վնասները։