Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը երկար ամիսներ տևած ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը:
Համացանցում հրապարակված լուսանկարներում Ասմա Ասադը պատկերված է Դամասկոսի երիտասարդ գիտնականների մրցույթի հաղթողների հետ:
Լուսանկարները հրապարակել է սիրիայի նախագահի վարչակազմը Facebook-ի և Instagram-ի իր պաշտոնական էջերում: Դրանք ուղեկցվում են #FirstLady #PhotooftheDay #BestoftheDay #Youth #Hope #Future (#առաջին_տիկին, #օրվա_լուսանկար, #երիտասարդություն, #հույս, #) ապագա թեգերով:
Բրիտանական պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ լուսանկարները համացանցում հայտնվել են զուգահեռ հյուսիսային ճակատում սիրիական բանակի հաջողությունների: