Բարսելոնի Teatreneu թատրոնում հանդիսատեսը վճարում է յուրաքանչյուր անգամ, երբ ծիծաղում է իմպրովիզացիաների վրա։ Մասնագիտացած թատրոնը առաջարկել է վճարման յուրօրինակ համակարգ, երբ հանդիսատեսը վճարում է այնքան, որքան ծիծաղել է։
Թատրոնի ղեկավարությունը աթոռների վրա տեղադրել է պլանշետներ, որոնք նկարահանում են հանդիսատեսին ներկայացման ժամանակ։ Յուրաքանչյուր ծիծաղը ֆիքսվում է համակարգչի կողմից հատուկ համակարգի միջոցով։ Ներկայացումից հետո հանդիսատեսին առաջարկում են մոտենալ դրամարկղին և ստանալ իրենց հաշիվը՝ ըստ ծիծաղի քանակի։ Ծիծաղի յուրաքանչյուր դեպք գնահատվում է 30 եվրացենտ։ Հանդիսատեսը միջինը վճարում է 6 եվրո։ Ամենաշատը վճարվել է 24 եվրո։