Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Սպորտինգում» հանդես գալու տարիներին կատալոնական «Բարսելոնը» հետաքրքրված էր իր ծառայություններով:
«Երբ դեռ այնքան էլ շատ խաղ չէի անցկացրել «Սպորտինգում», մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրվեցին իմ ծառայություններով: Դրանց թվում էր «Բարսելոնը», բացի այդ` «Արսենալը», «Ինտերը. և «Վալենսիան»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը մեծ իրադարձություն էր. ինձ հետ խոսեց գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Դա ինձ համար անսպասելի էր ու մեծ անակնկալ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «O Jogo»-ն: