Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղյալ համարել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեղին քարտը, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիայի» հետ խաղում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Սերխիո Բուսկետսի միակ գոլը տոնելու ժամանակ տրիբունաներից ջրի շիշ էր նետվել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ուղղությամբ, այն դիպել էր Մեսսիի գլխին: Մրցավարն այս միջադեպը չէր նկատել, իսկ Մեսսին դրան բուռն արձագանքելով` ստացել էր դեղին քարտ: