տուն Սպորտ Բարսելոնայի՝ Սուարեսի թիմակիցները խնդրել են նրան մարզումների ժամանակ չկծել իրենց

Բարսելոնայի՝ Սուարեսի թիմակիցները խնդրել են նրան մարզումների ժամանակ չկծել իրենց

125
0

604eed0483e1a9ba394a51aee209563c
Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն պատմել է, թե ինչպես է կատակով խնդրել Լուիս Սուարեսին՝ մարզումների ժամանակ չկծել իրեն։

«Երբ մենք պայքարում ենք գնդակի համար, ինչպես, օրինակ, այսօրվա մարզման ժամանակ, ես նրան ասում եմ՝ միայն ինձ չկծես։ Լուիսն, ի պատասխան, միայն ժպտում է։ Նա գիտի, որ խաղի ժամանակ այլ խաղացողին կծելը ճիշտ չէ։

Դա պատահել է, նա ներողություն է խնդրել։ Նա պետք է ընդունի դա եւ շարժվի առաջ։ Հիմա Լուիսը մարզումների ժամանակ շատ լավ տեսք ունի»,- Պիկեի խոսքերն է մեջբերում արտասահմանյան մամուլը։

Որակազրկումից հետո առաջին խաղը Սուարեսը կարող է անցկացնել այսօր՝ հոկտեմբերի 25-ին «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ, որը կսկսվի ժամը 19.00-ին։